Լոգիկոն ֆուտզալային ակումբը հիմնադրվել է 2020 թվականին՝ ունենալով նպատակ զարգացնել ֆուտզալը Հայաստանում, ձևավորել մրցունակ թիմ և նպաստել երիտասարդ մարզիկների մասնագիտական աճին։ Ակումբն արդեն իր գործունեության առաջին տարիներին դրսևորել է կայուն զարգացում և նպատակասլաց աշխատանք։ 2020 թվականից Լոգիկոն ֆուտզալային ակումբը մասնակցում է Հայաստանի Հանրապետության ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությանը, հանդես գալով որպես կազմակերպված, մարտունակ և հավակնոտ թիմ։ Ակումբի կարևոր ձեռքբերումներից է 2024–2025 մրցաշրջանում ՀՀ ֆուտզալի գավաթի եզրափակիչ դուրս գալը, ինչը վկայում է թիմի հետևողական աշխատանքի, մարզչական շտաբի պրոֆեսիոնալ մոտեցման և խաղացողների բարձր նվիրվածության մասին։ Լոգիկոն ֆուտզալային ակումբը հավատարիմ է արդար մրցակցության, թիմային խաղի և շարունակական զարգացման սկզբունքներին։ Մեր առաքելությունն է ստեղծել կայուն ու հաջողակ ակումբ, որը կհանդիսանա օրինակ հայկական ֆուտզալի զարգացման գործում և կուրախացնի իր երկրպագուներին նոր հաղթանակներով։